Պատասխանատվություն է կրում նախագահը` իր աշխատակազմի հետ միասին. Լարիսա Ալավերդյան

Jan 26, 2016 Comments Off on Պատասխանատվություն է կրում նախագահը` իր աշխատակազմի հետ միասին. Լարիսա Ալավերդյան

«Հայկական  կողմի ակտիվ  քաղաքականության բացակայության  պատճառով  Ադրբեջանը  շարունակում  է  իր  քայլերը: Ինձ  համար  միևնույն է  կընդունվի, թե   ոչ  այս  բանաձևը»,-այսօր  Հայելի  ակումբում  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ նախկին օմբուդսմեն  Լարիսա Ալավերդյանը   խոսեց  ԵԽԽՎ-ում  ներկայացված  հակահայկական  բանաձևերի  մասին:

«Գրեթե  մեկ  տարի  այդ  բանաձևը  շրջանառության  մեջ  է  դրվել: Եթե   հայկական կողմը  այս  ընթացքում  շրջանառության մեջ    դներ   մի  բանաձև, ես  կասեի  գաղափարական  պայքար  է  գնում,  բայց  դա  այդպես  չէ»,-հայտնեց  Լարիսա  Ալավերդյանը և  ընդգծեց  այն  փաստը,որ  սա հայկական  կողմի  պասիվ  քաղաքականության  արդյունքն է,  որը  ձևավորվել  է  դեռևս   Լևոն  Տեր-Պետրոսյանի  նախագահության  ժամանակ:

Բանախոսը ԵԽԽՎ-ին  բնութագրում  է  որպես  կոռումպացված  և  ծախու  կազմակերպություն, բայց միևնույն  ժամանակ  հայտնելով,  որ մենք  չպետք  է  այդ  հանգամանքը  ընդունելով  ոչինչ  չանենք:

«ԵԽԽՎ-ում  փոփոխություն  չկա,   դա  ծախու  և  խնդրից  անտեղյակ  պատգամավորներ  են,  որ  ընդունում  են  այդպիսի  որոշում:Մենք  ամեն  անգամ  ընկնում  ենք  երկրորդական  նյութերի  հետևից  և   ես  համոզված  եմ,որ  մեր  պատգամավորները  տարիներ  շարունակ  լավ  պատկերացում  չունեն  Արցախի  հիմնահարցի  մասին»,-նշեց  ՀՀ   նախկին   օմբուսմենը  և  հիշեցրեց, որ  այդ  բանաձևի  կողմ  կամ  դեմ  քվեարկելուց  հետո  մեր  գործադիր  և  օրենսդիր  իշխանությունը  չպետք  է  հանգստանա:

Լարիսա   Ալավերդյանը գտնում  է, որ  այստեղ  կոնցեպցիայի  պակաս  կա  և  անհրաժեշտ  է,  որպեսզի  մշակվի  հստակ  հայեցակարգ՝  դրական  արդյունքի  հասնելու  համար:

«Կարելի  է   տրամադրել   այնպիսի  հայեցակարգ   ԱԺ  պատգամավորներին, ի վերջո  նաև  պատասխանատվություն  է  կրում  նախագահը՝  իր  աշխատակազմի  հետ  միասին,  որ  նրանց  թույլ  կտա  ավելի  ազատ  լինել  դիվանագիտության  մեջ  և  հասնել  ցանկալի  արդյունքի»,-առաջարկեց  բանախոսը:

Լուսինե  Միքաելյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: