ԵԽԽՎ-ն  և հայկական  հարցը՝  50/50. ո՞վ տապալեց կասեցումը

Jan 27, 2016 1 Comment

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի   հունվարի 26-ի նիստում ներկայացվել ու քվերակության են դրվել  երկու հակահայկական բանաձևերի նախագծերը: Դրանցից առաջինը՝  բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում»  զեկույցը չի ընդունվել:Եվրապացի պատգամավորները 70 դեմ, 66 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժել են  բանաձևը:

Իսկ  բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրերով զեկույցը, որտեղ մեղադրանք էր ներկայացվում Հայաստանին՝ Սարսանգի ջրաբարի ջուրը Ադրբեջանին չտրամադրելու համար, ընդունվեց: Քննարկման ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանի ՝ առաջարկը, թե պետք է  այս զեկույցը ևս  Ռոբերտ Ուոլթերի զեկույցի նման ուղարկել քաղաքական հանձնաժողով, քանի որ հեղինակը պատրաստել է միակողմանի զեկույց՝ գրել է  Սարսանգի ջրամբարի մասին՝ անգամ տեսած չլիենլով այդ ջամբարը մերժվել է: Միլիցա Մարկովիչը պնդել է, թե ինքն ունեցել է  Հայաստան  այցելու ցանկություն, սակայն  ոչ իր մեղքով՝ հնարավորություն չի ունեցել այն իրականացնել: Մարկովիչի պնդմամբ՝ ինքը երեք անգամ դիմել է հայկական պատվիրակությանը, որ կարողանա այցելել Հայաստան, սակայն ամեն անգամ մի պատճառաբանությամբ իրեն նման հնարավորություն չի ընձեռվել: 2015-ին`  իբր հայկական պատվիրակությունից հայտնել են, թե զբաղված են սահմանադրական փոփոխություններով ու չեն կարող Մարկովիչի համար այցելություն կազմակերպել: Մեկ այլ դեպքում  ԼՂՀ իշխանություններն իրեն պատասխանել են, թե չեն կարող թույլ տալ մի կառույցի ներկայացուցչի մուտք ԼՂՀ տարածք, որի անդամները չեն ճանաչել ԼՂՀ-ն. «Հարգում եմ Մինսկի խմբի աշխատանքը, բայց միևնույն ժամանակ՝ ԵԽԽՎ-ն չի կարող աչք փակել մի խնդրի վրա, որի արդյունքում տուժում է շուրջ 500 հազար բնակչություն»,- ասել է Մարկովիչը:

ԵԽԽՎ քաղաքական խմբերի ներկայացուցիչներից շատերն, իհարկե, քննադատել են  զեկույցը` այն համարելով միակողմանի: Սակայն փաստորեն գերակշռող են եղել հակառակ կարծիքները:  Օրինակ` ALDE խմբից ներկայացուցիչ Ջորդի Խուկլան կոչ է արել «կողմ» քվեարկել բանձևերին: Եվրոպայի պահպանողականների խմբի ներկայացուցիչ Ջոհն Հովելը առաջարկել  է համագործակցել զեկուցողների հետ`մտահոգություն հայտնելով, որ առաջընթաց չի տեսնում հակամարտության լուծման հարցում:

Արդյունքում՝  քվեարկության 98 «կողմ», 71 «դեմ», 40 «ձեռնպահ» ձայներով   հակահայկական զեկույցն ընդունվել է:
Ինչպես ասում են՝ եղածն եղած է, բայց ուշագրավ է հատկապես բոսնիացի պատգամավորի հայկական կողմին ուղղված մեղադրանքը: Ստացվում է, որ նա ուզեցել է գալ Հայաստան և Արցախ, սակայն նրան թույլ չեն տվել:

Ու հենց այստեղ է, որ հայկական պատվիրակության կատարած աշխատանքի ձախողումն ակնառու է: Ասել, թե հայկական պատվիրակությունը դեմն առնել չէր կարող՝ կնշանակի ոչինչ չասել: Բայց սա այլ խնդիր է:

Քաղաքական առումով ԵԽԽՎ-ն  ԼՂՀ կոնֆլիկտի հանդեպ ցուցաբերեց 50/50 մոտեցում: Առաջին զեկույցը, որն ավելի շատ քաղաքական բովանդակության էր, փաստորեն մերժվեց: Այստեց ըստ էության, բացի հայկական դիվանգիտական խողովակների աշխատանքից, դերակատարում ունեցավ նաև Մինսկի խմբի համանախագահների մի քանի օր առաջ տարածած հայտարարությունը:   Իսկ Սարսանգի ջրամբարի հետ կապված զեկույցը, որն առաջին հայացքից  մարդասիրական խնդիրներ էր բարձրացնում ընդունվեց՝ հօգուտ Ադրբեջանի:Այսինքն՝ ԵԽԽՎ-ն հայկական հարցում ցուցաբերեց լոյալություն՝ ելնելով եվրոպական քաղաքականության ընդհանուր սկզբունքներից:

Դավիթ Մանուկյան 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “ԵԽԽՎ-ն  և հայկական  հարցը՝  50/50. ո՞վ տապալեց կասեցումը” հրապարակմանը

  1. GEVRUS says:

    ES TURQAKAN DIVANAGITUTYUN E … GREL EN TVEL MARKOVICHIN , NA EL KARDACEL E……….. VAT E ASHXATUM MER ARTAQIN QAGAQAKANUTYAN BOLOR NERKAYACUCICHNERN,,,