Եվրահանձնաժողովը հասանելիություն կունենա ԵՄ երկրների հետ «Գազպրոմ»-ի պայմանագրերին

Jan 26, 2016 Comments Off on Եվրահանձնաժողովը հասանելիություն կունենա ԵՄ երկրների հետ «Գազպրոմ»-ի պայմանագրերին

Եվրահանձնաժողովը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, որոնք թույլ կտան հասանելիություն ստանալ ԵՄ երկրների հետ «Գազպրոմ» ընկերության պայմանագրերին: Հաղորդում է «Լենտա.ռու»-ն: 

Ինչպես նշվում է, խոսքը վերաբերում է երկու օրենսդրական փաթեթների, որոնցից մեկը նախատեսում է տեղեկատվության փոխանակում էներգետիկայի ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, իսկ մյուսով նախատեսվում է փոփոխություններ մտցնել 2010թ-ին ընդունված գազի մատակարարման անվտանգության ապահովման հռչակագրում:

Առաջին օրենսդրական փաթեթի ընդունվելու դեպքում ԵՄ անդամ երկրներին կարգելվի էներգետիկ ոլորտում պայմանագրեր կնքել առանց Եվրահանձնաժողովի իմացության: Սույն նախագիծը նաև ԵՄ անդամ երկրներին պարտավորեցնում է երեք ամսյա ժամկետում Եվրահանձնաժողովին ներկայացնել տեղեկատվտություն արդեն իսկ գործող համաձայնագրերի վերաբերյալ:

Եվրահանձնաժողովը հասնելիություն է ունենալու այնպիսի տեղեկատվության, ինչպիսին պայմանագրի գործողության ժամկետն է, գազի մատակարարման ծավալները և մատակարարման դադարեցման պայմանները:

Ինչպես նշվում է, եթե մատակարարողը ապահովում է տվյալ երկրի գազի սպառման մոտ 40 տոկոսը, ապա գնորդ երկիրը արդեն իսկ պետք է հաշվետու լինի Եվրահանձնաժողովի առաջ: Նման ծավալներով մատակարարումները առավելապես վերաբերում են «Գազպրոմ» ընկերությանը, ուստի Եվրահանձնաժողովի համար հասնելի են դառնալու հենց ԵՄ երկրների և «Գազպրոմ»-ի միջև կնքված պայմանագրերը:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: