Սիրիական զորքերը հասել են նշանակալի հաջողությունների

Jan 25, 2016 Comments Off on Սիրիական զորքերը հասել են նշանակալի հաջողությունների

Ռուսական օդուժի հարվածներն օգնել են Սիրիայի Զինված ուժերին ահաբեկիչներից ազատել 28 բնակավայր:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՌԴ-ի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկին, հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Օգտագործելով ռուսական ավիացիայի հարվածները` սիրիական զորքերը հասել են նշանակալի հաջողությունների Լաթաքիայի շրջանի հյուսիսային հատվածում: Միայն նախորդ օրերին այդ շրջանում ահաբեկիչներից ազատվել է 28 բնակավայր, այդ թվում ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր Ալ -Ռաբիան»,-ասել է նա:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: