Դաշնակցության պարագլուխներն ազգի ամենավտանգավոր թշնամին են.նախկին ՀՅԴ-ական

Jan 26, 2016 2 Comments

Դաշնակցության կոալիցիա մտնելու հարցը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական թոփ հարցերի շրջանակում: Մինչ պորտֆելների շուրջ ընթանում է ՀՀԿ-ՀՅԴ սակարկումները, տեղեկություններ կան, որ Դաշնակցության հատկապես սփյուռքյան շարքերում բողոք է հասունանում: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությունը կոալիցիա մտնելու մասին, պարզվում է, համաձայնեցված չի եղել սփյուռքի կուսակցական կառույցների հետ: Միայն ՀՅԴ Բյուրոյի մի քանի անդամներ են, որ փորձում են պաշտպանել կուսակցության ղեկավարի դիրքորոշումը: Նրանց քարոզչության հիմնական թեման այն է, որ Հայաստանն այսօր գտնվում է ճգնաժամում եւ Դաշնակցությունը ` որպես երկրի ճակատագրով մտահոգ ուժ, իրավունք չունի կողքի կանգնել և դիտորդի դերում գտնվել, որ իրենք պետք է ակտիվորեն մասնակցեն Հայաստանը այս ծանր վիճակից դուրս բերելու գործին: Նախկին ՀՅԴ-ական, ազատամարտիկ Սարգիս Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միշտ է եղել այդպես, Դաշնակցությունում որոշումներ կայացրել են «պարագլուխները», իսկ շարքերը միշտ էլ դժգոհ են եղել նրանց որոշումներից:

Կարապետյանին Դաշնակցությունից հեռացրել են 2013-ին, երբ վերջինը իշխանության դեմ հայտարարություններ է արել: «Այս երկրում ինչ կատարվել է, «առյուծի բաժինը» դաշնակների մեղքն է: Էդ որ ասում են՝ ծառայել ենք, ծառայել ենք, ազգին ենք ծառայել, բա ո՞ւր է իրենց ծառայությունը, մոռացա՞ն» ասաց Սարգիս Կարապետյանը՝ շեշտելով, որ շարքային դաշնակցականները հիմա էլ շարունակում են մնալ իր ընկերները: Նախկին դաշնակցականի խոսքով՝ ոչ մի շարքային դաշնակցականի համար էլ ընդունելի ու հաճելի չէ իշխանության հետ կոալիցիայի հեռանկարը.«Մի ժամանակ, երբ Դաշնակցությունն իր դիրքերում, դա պատերազմի տարիներն էին, ես՝ թալինցի Սաքոն Դաշնակցության արծիվն էր, բայց հետագայում, երբ ինձ ծանոթացրեցին այդ կուսակցության պատմությանը, ես կույր էի,երկրի փրկությունը տեսնում էի միայն այդ կուսակցության մեջ, բայց հետագայում հասկացա, որ դա 100 տոկոս սուտ է, սրիկա են, էս ազգի ամենավտանգավոր, ամենանենգ թշնամին իրենք են, իրենց պարագլուխները: Շարքերն ուղղակի էշ են, բոլորն իմ ընկերներն են, բայց բոլորին համոզում են», ասաց նա.«Դաշնակցությունը 1907թ-ին Երիտասարդ թուրքերի հետ պայման կապեց, հիմա հարյուր տարի անց Դաշնակցությունը կրկին նմանների հետ է պայման կապում, դաշնակցությունից դրանից ավել սպասել հնարավոր չէ»:

Մեր դիտարկմանը, որ հիմա էլ են ասում կոալիցիա ենք կազմում, որ ծառայենք եւ երկիրը դուրս բերենք ճգնաժամից, Կարապետյանն արձագանքեց.«Էս երկրում ոչ մեկը չի կարող մեղմել հաստատված խորը ճգնաժամը: Ազգի փրկությունը մեկն է, մինչեւ գայլերի ոհմակը չոչնչացնես, գառներին չես կարող ապահով դարձնել»,- ասաց նա:

Կարապետյանի խոսքով Հայաստանում այսօր ոչ ընդդիմություն կա, ոչ ընդդիմադիրներ.«Ընդդիմությունը ցեղասպանություն կատարողների լրտեսներն են հայ ժողովրդի շարքերում»:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

2 Անդրադարձ “Դաշնակցության պարագլուխներն ազգի ամենավտանգավոր թշնամին են.նախկին ՀՅԴ-ական” հրապարակմանը

  1. Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ says:

    Մինչեւ թէ՛ հայաստանցին եւ թէ՛ Տարաշխարհի հայը ընդունակ չլինի զատելու ՀՅ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ նրա հայաստանեան, այսինքն սաւոկայի ն պարագլուխներից եւ հանդուրժի բոլոր այն հացկատակ սրիկաներին, ովքեր չեն հանդուրժում Հայաստանի Արարատեան Հանրապետութեան (Գարեգին Նժդեհի բնորոշումն է) ԱՐԺԷՔԸ մեր հազարամեայ պատմութեան մէջ, մինչեւ «հանրապետութեան առաջին նախագահ» յորջորջի մի ստահակի, ով դեռեւս իր հալեպային կոմունիստական դաստիարակութեամբ եւ սաւոկային նուիրուածութեամբ յայտարարեց, թէ Հայաստանը սովետականի ժառանգորդն է, եւ քանի դեռ Հայը չի սովորել ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ տիտղոսով յիշել 1918-20 թթ, Արարատեան Հանրապետութեան իսկապէս ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ — այլ կերպ ասած, եթէ շարունակուի այս հոգեկան խախտուածութիւնը կամ «ուղեղի մորմոքը» (Եղիշէ Չարենց), որ «հայրենասիրութիւնն» ու «ցեղասպանութիւնը» նացիոնալ-բոլշեւիկեան քարոզչութեան շնորհիւ Հայի համար դարձել է «ազգային» գաղափարախօսութիւն, ապա ԿՈՐՈՒՍԵԱԼ ԵՐԵՒԱՆԻՑ յետոյ իրականութիւն կը դառնայ ԿՈՐՈՒՍԵԱԼ ՀԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ողբերգական վախճանը, ՄԱՀԸ. միայն թէ ոչ հոգեհանգստի ծիսակատարութիւն կը լինի, ոչ ողբացող եւ ոչ էլ նոյնիսկ դրսից վարձուած ողբասացներ…

  2. YURA HAKOBYAN says:

    MASHALLA DASHNAKNER!!!!