Ռուսաստանի դեմ հայցեր կներկայացնեն միջազգային դատարաններ

Jan 25, 2016 Comments Off on Ռուսաստանի դեմ հայցեր կներկայացնեն միջազգային դատարաններ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ուկրաինական ընկերությունները երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանի դեմ հայցեր կներկայացնեն միջազգային մի շարք դատարաններ։

Նրա խոսքերով՝ այդ հայցերը կապահովեն բազմաթիվ կոնվենցիաների գծով Ուկրաինայի պետական շահերի դատական պաշտպանություն։ Ավելի վաղ, Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն հայտարարել էր, որ Ռուսաստանին ունեցած 3 միլիարդ դոլար պարտքի հարցը կարելի է լուծել առանց դատարանի օգնության։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: