Օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվելու է. «ՀԺ»

Jan 23, 2016 Comments Off on Օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվելու է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս տարվա օգոստոսին նախատեսում է իրականացնել էլեկտրաէներգիայի սակագնի «համակարգային վերանայում»: Դրա արդյունքում սակագինը կբարձրանա, կմնա նույնը, թե կնվազի՝ անհայտ է:

Վերջին մի քանի ամիսներին գործող սակագնով աշխատելու պայմաններում ՀԷՑ-ում ձեւավորվել է շուրջ 2,8 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Այս մասին նշված է մեր թերթի հրապարակումներից մեկին հանձնաժողովի ուղարկված պարզաբանման մեջ: Դրանում նշված է նաեւ, որ այդ 2,8 մլրդ դրամը «համաձայն մեթոդիկայի, հաշվարկային տարվա արդյունքների ամփոփումից հետո ենթակա է վերադարձման սպառողներին»:

Այլ կերպ ասած, սակագինը պետք է նվազեցվի: Դե ուրեմն սպասենք մինչեւ օգոստոս ու տենսենք, թե համաձայն մեթոդիկայի՝ մեզ որքան գումար են վերադարձնելու:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: