Քննարկվում է Հայաստանի քաղաքներում ուղղակի ընտրությունները վերացնելու հարցը. «Հրապարակ»

Jan 23, 2016 Comments Off on Քննարկվում է Հայաստանի քաղաքներում ուղղակի ընտրությունները վերացնելու հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների շարքում քննարկվում է ՀՀ քաղաքներում ևս ուղղակի ընտրությունները վերացնելու հարցը։ Այսինքն՝ Գյումրիում և Վանաձորում ևս, Երևանի նման, ժողովուրդը կընտրի ոչ թե քաղաքապետ, այլ ավագանի, որի կազմից էլ կընտրվի քաղաքապետը: Ամենայն հավանականությամբ, օրենքը կտարածվի ոչ բոլոր քաղաքների վրա, կներմուծվի «100 հազարից ավելի ընտրող ունեցող» տերմինը:

Մինչ տարիներ շարունակ ընդդիմությունը բողոքում է, թե ինչու Երևանի քաղաքապետին ժողովուրդն ուղիղ չի ընտրում, առաջնային մանդատով ընտրությունը կվերացվի նաև ՀՀ երկրորդ ու երրորդ քաղաքներում։ Բանն այն է, որ քաղաքաբնակ բնակչությունը մեզանում ամենաըմբոստն է, և ընդդիմությունը կարող է հաղթել, իսկ քաղաքապետերը լուրջ լծակների են տիրապետում։ Սահմանադրությամբ մայրաքաղաքի ընտրությունները կարգավորվում են «Երևանի մասին» օրենքով, ՏԻՄ ընտրությունների կարգավորումը թողնվել է ԸՕ-ին:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: