Արտեմ Ասատրյանի միակ հույսը . «Ժողովուրդ»

Jan 23, 2016 Comments Off on Արտեմ Ասատրյանի միակ հույսը . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները վերջին շրջանում նկատել են, որ իրենց նախարարը` Արտեմ Ասատրյանը, չափից ավել անտրամադիր է գործի գալիս և գնում: Բանն այն է, որ ՀՀ ղեկավարությունը Արտեմ Ասատրյանին արդեն տեղեկացրել է, որ առաջիկայում նա պաշտոնանկ է արվելու, քանի որ հնարավոր նոր կոալիցիայի շրջանակներում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը տրվելու է Դաշնակցությանը: Այլ կերպ ասած՝ իր պաշտոնը պահպանելու գործում Ասատրյանի միակ հույսն այն է, որ Դաշնակցության հետ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելու գործընթացն ինչ-որ հրաշքով տապալվի:

Սակայն այս պահի դրությամբ առկա իրավիճակն այնպիսին է, որ առավել հավանական է կոալիցիայի կայացման հեռանկարը: Ինչևէ, վերը բերված լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, սակայն ապարդյուն:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: