Եթե տատիկս պապիկիս կառուցվածքն ունենար, պապիկ կկոչվեր

Jan 23, 2016 Comments Off on Եթե տատիկս պապիկիս կառուցվածքն ունենար, պապիկ կկոչվեր

Հարցազրույց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:
-Պարոն Խաչատրյան, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ իրենք ընդունել են իշխանության հետ կոալիցիա կազմելու առաջարկը:Ինչ կարծիք ունեք այդ մասին, կկարողանան համատեղ ուժերով տնտեսկան ու քաղաքական ճգնաժամը հաղթահարել, որի մասին հայտարարվում է:
-Կարծիք չունեմ ինձ չվերաբերող հարցերի մասին:
-ԲՀԿ-ն հայտարարում է, որ ինքը կոալիցիայի առաջարկ չի ստացել,բայց որոշ ԲՀԿ-ականներ իրենց հարցազրույցներում առանձնապես չեն ընդվզում նման հեռանկարի դեմ: Դուք հնարավոր համարում եք ՀՀԿ-ի հետ կոալիցիան:

-Ես նման խոսակցություններ չեմ լսել:

-Իսկ չեք նեղվո՞ւմ, որ ԲՀԿ-ն, որն իր մեծությամբ երկրորդ ուժն է, անտեսվում է իշխանության կողմից, չնայած որ ոչ պակաս աջակցություն ցուցաբերեցիք իշխանությանը, պաշտպանեցիք նոր Սահմանադրությունը, կողմ քվեարկեցիք բյուջեին:

-Ես նման պաշտոնական ինֆորմացիայի չեմ տիրապետում:

-Եթե իշխանությունը ԲՀԿ-ին առաջարկի մաս կազմել կառավարության, դուք անձամբ ինչ դիրքորոշում կունենաք:

-Եթե-ներով խոսել չեմ կարող, եթե տատիկս պապիկիս կառուցվածքն ունենար, պապիկ կկոչվեր:

-Դուք համաձայն եք կոալիցիային:

-Կլինի, կքննարկենք, կզեկուցենք հանրությանը:

-Դուք աջակցում եք իշխանություններին, կողմ եք գրեթե բոլոր նախաձեռնություններին, այսինքն ոչ փաստացի կոալիցիա եք:

-Ես նման որոշումներից տեղյակ չեմ, որտեղ մենք բոլոր որոշումներին իշխանության կողմ ենք: Բյուջեին կողմ եղանք, որովհետեւ որոշեցինք շանս տալ երկրի վիճակը շտկելու, առավել եւս անկեղծ էր ներկայացված բյուջեն, այն ներկայացրել էին տնտեսագետները, ոչ թե վիճվարչությունը: Նախկինում այդ վարչությունը ինչ թիվ ուզու, այն էլ ներկայացնում էր:

-Անկեղծությունից երկրի վիճակը լավանո՞ւմ է:
-Այո, փոխվում է, եթե անկեղծություն լինի, երկրի վիճակը կարելի է շտկել:

-Դե քանի որ շատ անկեղծ է այս իշխանությունը միգուցե ինքներդ առաջարկեք կոալիցիա կազմել:

-Ես չեմ կարող նման հարցերի պատասխանել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: