Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետի գույքը կհանվի աճուրդի

Jan 22, 2016 Comments Off on Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետի գույքը կհանվի աճուրդի

Հիշեցնենք, որ «Մոսկվիչկան» պատկանում էր Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին և գրանցված էր «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ անվան տակ։ Նազարյանի որդու ղեկավարած ընկերությունը, սակայն, մատակարարների հանդեպ հսկայական պարտքեր կուտակեց, որոնք չկարողացավ մարել և ստիպված փակվեց։ Մատակարարների պարտքերը չվերադարձվեցին, արդյունքը՝ սկսվեց դատական գործընթաց։ Եվ, ինչպես լինում է այդպիսի դեպքերում, ընկերությունն սկսում է սնանկացման գործընթաց, որպեսզի «օրինական» ճանապարհով խուսափի արտքերը վճարելուց։ Իսկ պարտքի չափը բավականին զգալի գումար է: Մեր տեղեկություններով՝մոտ 4 մլն դոլարի կարգի:

Մի քանի ամիս առաջ դատարանն արդեն վճիռ է կայացրել այս գործով՝ «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ընկերությանը ճանաչելով սնանկ։ Նշանակվել է լուծարային կառավարիչ՝ Արսեն Չիտչյանը։ Այսինքն՝ այժմ ընթանում է տվյալ ընկերության բալանսի վրա գրանցված գույքի հայտնաբերման, ուսումնասիրման և դրա վաճառքի գործընթացը, որպեսզի գոյացած գումարով վճարեն պարտքերը։

Այստեղ, սակայն, մեկ այլ խնդիր կա։ Նազարյաններին պատկանող ընկերության գույքը տարբեր բանկերում գրավ է դրված երրորդ անձանց անունով։ Այսինքն՝ այդ գույքն աճուրդի հանելու և վաճառելու արդյունքում գումարը նախ այդ երրորդ անձին է գնալու։ Չի բացառվում, որ այդ երրորդ անձը հենց իրենց մարդը լինի, որ գումարը, ի վերջո, իրենց մնա։ Արդյունքում մատակարար-պարտատերերը դարձյալ ձեռնունայն կմնան։

Azdarar.am կայքից տեղեկացանք, որ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված, երրորդ անձի պատկանող գույքն աճուրդով վաճառելու մասին։ Այստեղ անշարժ և շարժական գույքի բավականին մեծ ցանկ է նշված` տարածքներից մինչև տարատեսակ ավտոմեքենաներ, այդ թվում՝ 2007 թվականի արտադրու– թյան Lexus LS 460 L սեդան և Audi A 8, որոնք երկուսն էլ բարձր դասի թանկարժեք մեքենաներ են: Նաև հողամասեր, տարածքներ Երևանում և Երևանից դուրս:

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: