Փորձում են արագ տեմպերով ավարտել Ընտրական նոր օրենսգրքի նախագծի պատրաստման աշխատանքները

Jan 22, 2016 Comments Off on Փորձում են արագ տեմպերով ավարտել Ընտրական նոր օրենսգրքի նախագծի պատրաստման աշխատանքները

«Ժողովուրդ» թերթը գրում է, «Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները փորձում են արագ տեմպերով ավարտել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի պատրաստման աշխատանքները: Այս շտապողականությունը շատ պարզ բացատրություն ունի. ՀՀԿ-ն այդ կերպ ցանկանում է ապահովել, որ ընտրակեղծարարության համար օրենսգրքում թողնված բացերն անպայման պահպանվեն:

Մյուս կողմից էլ արդեն իսկ նկարագրվում է նաեւ այն հանգամանքը, թե համամասնական ցուցակների կազմման եւ դրանցով մանդատների բաշխման համակարգը ՀՀ իշխանություններն ինչպես են պատրաստվում ձեւափոխել: Այս տեսանկյունից շատ կարեւոր է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի երեկ ներկայացրած հետեւյալ պարզաբանումը. «Բացի զուտ համամասնական ընտրակարգ լինելուց՝ որեւիցե ընտրատարածքում, որեւիցե կուսակցություն ինչ-որ դեմքերով պետք է հանդես գա: Բնականաբար, ընտրատարածքային թիվը կնվազի, որտեղից որ անպայմանորեն պատգամավոր է ընտրվում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: