Կեղծում են դատավորները, վճարում ենք մենք

Jan 24, 2016 Comments Off on Կեղծում են դատավորները, վճարում ենք մենք

Հայաստանի կոռումպացված դատավորների ապաշնորհ գործունեության համար փաստորեն պետք է վճարենք ազգովին՝ ՀՀ բոլոր քաղաքացիներս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռներն է կայացրել Հայաստանի դեմ` թվով 3-ը: Որոշումներից մեկը վերաբերում է ավելի քան 15 տարի Հայաստանի դատարաններում իր սեփականության իրավունքի համար պայքարած Վարյա Սաֆարյանին: ՄԵԴԸ վճռել է, որ Հայաստանի կառավարությունն ու դատական ատյանները խախտել են ն 82-ամյա կնոջ սեփականության իրավունքը և 3000 եվրո փոխհատուցում նախատեսել բարոյական վնասի համար։Մյուս երկու գործերը նույնպես սեփականության իրավունքի խախտմանն են վերաբերում կամ առնչվում, որոնց դեպքում էլ ՄԻԵԴԸ 3600-ական եվրոյի փոխհատուցման որոշում է կայացրել: Դիմումատուներից մեկը` Ռեհան Թովմասյանը. ծնվել է Երևանում, 1948 թ: 1991 թ. հոկտեմբերին Գործկոմի Մաշտոցի շրջխորհրդի որոշմամբ նրան բնակարան է հատկացվել նոր կառուցվելիք շենքում: Շենքի կառուցման պատասխանատուն Ալյումինի գործարանն էր: Բայց շենքի հիմքը գցելուց հետո դրա կառուցումը դադարեցվել է` Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Իսկ գործարանը սնանկացավ ու լուծարման հանձնաժողովի որոշմամբ լուծարվեց: 2007թ-ի մայիսին դիմումատուն դիմում է ներկայացնում՝ իրեն բնակարան հատկացնելու կամ դրամական համարժեք փոխհատուցում տալու պահանջով: Թովմասյանի պահանջը մերժվեց այն հիմնավորմամբ, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շենքի շինարարությունը չի իրականացվել: Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորություն Թովմասյանին չի տրվել: Ըստ ՄԻԵԴ վճռի, դիմումատուն պնդել է, որ չի կարողացել բողոք ներկայացնել, քանի որ գումար չի ունեցել փաստաբան վարձելու, իսկ բազմաթիվ փաստաբաններ, որոնց ինքը խնդրել է իրեն անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել, մերժել են: ՄԻԵԴ-ի համոզմամբ, այսպիսով խախտվել է Ռեհան Թովմասյանի` ներպետական դատական ատյաններն ու պաշտպանության միջոցները սպառելու իրավուքը: ՄԻԵԴ-ը բավարարել է միայն գանգատի այս պահանջը` միաժամանակ մերժելով չստացած բնակարանի դիմաց փոխհատուցման պահանջը` այն առանց քննության թողնելով: 2010թ-ի հունվարի 1-ից մինչև 2015թ-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Հայաստանի վերաբերյալ գործերի քանակը կազմում է 3 տասնյակից ավելի, որոնց փոխհատուցման գումարը կազմել է մոտ 600 հազար եվրոյին համարժեք դրամ։Եվրոպական դատարանում այս պահին Հայաստանին առնչվող 1000-ից ավելի գործ է քննվում։ Փաստաբանները կանխատեսում են, որ առաջիկայում Հայաստանի վերաբերյալ ՄԵԴ որոշումների տարափ է լինելու: Եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը կատարվելու է ՀՀ հարկատուներիս հաշվին, ինչը մեղմ ասած, անարդար է: Ստացվում է, որ ՀՀ դատավորները կարող են ապաշնորհ գտնվել, սխալ որոշումներ կայացնել, որոնք հայտնի է թե ինչքանով են գլուխ բերվում, եւ իր գրպանի մեծացնելով փոքրացնի մեր՝ հարկատուներինս, որովհետեւ հատուցվող գումարները մեզանից են կտրում, պետական բյուջեն է վնաս կրում, իսկ համապատասխան վճիռներ կայացրած դատավորներն իրենց բարեկեցությունն են այդկերպ ապահովում, շքեղ մեքենաներ ու տներ գնում, շրջագայում: Մինչդեռ եվրոպական մի շարք երկրներում, եթե ՄԻԵԴ վճիռների արդարացի փոխհատուցման գումարի վճարումը կատարվում է համապատասխան որոշումը կայացրած դատավորի անձնական միջոցներից: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վայնասուն կբարձրանա, եթե Հայաստանում էլ սկսեն այս մեխանիզմը կիրառել, ինչեր դուրս կգան ջրի երես, բնական է, որ նման որոշում Հայաստանում անգամ երազել չի կարելի:Քանզի խնդիրը համակարգային է, այն միայն դատավորներինն ու դատարաններինը չէ, կոռուպցիան շաղկապել է քաղաքական գրեթե բոլոր օղակները եւ դատավորները գրեթե առանց բացառության նման դեպքերում միայնակ չեն գործում, կամ էլ գումարը կիսվում են <<օբշյակում>>: Այլապես, օր առաջ եվրոպական դատարանի բռնագանձումը կոնկրետ դատավորների ուսերին կդնեին, կամ էլ կանեին նվազագույնը, որ նման դեպքերում դատավորին խիստ պատիժ սահմանվեր, օրինակ` արտոնագրից զրկում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: