Իլհամ Ալիևը`նավթի գնանկման մասին

Jan 21, 2016 Comments Off on Իլհամ Ալիևը`նավթի գնանկման մասին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ նավթի համաշխարհային գների հետագա անկմանը. «Բնականաբար, մենք պատրաստ չենք դրան։ Մենք Ադրբեջանում պատրաստվել ենք այսպես կոչված «հետնավթային» ժամանակաշրջանին՝ մոտ 20 տարի անց։ Մեզ համար դա անակնկալ էր, միևնույն ժամանակ դա սթրես է եղել մեր տնտեսության համար. մենք բյուջեն պլանավորել էինք մեկ բարելի համար 50 դոլարի հաշվարկի վրա, իսկ նախորդ տարի՝ 90 դոլարի հաշվարկի վրա»։

Ալիևը նաև ընդունել է, որ ներկա պայմաններում նավթի հետագա գնանկումը չի լինի անկանկալ, թեև ծանր է նման սցենար ակնկալելը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է վերանայել իր 2016 թվականի պետբյուջեն, և այն կազմել մեկ բարել նավթի համար 25 դոլար գնային հաշվարկի հիման վրա։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: