Պահանջվում է բացառիկ ճկունություն

Jan 24, 2016 Comments Off on Պահանջվում է բացառիկ ճկունություն

Նավթի գների նվազումը կատաստրոֆիկ ազդեցություն  է թողնում  ռուբլու վրա, որը նորանոր անկումնային ռեկորդներ  էսահմանում: Հայաստանում այսօր օրվա ընթացքում մի քանի անգամ արդեն նվազել է ռուբլու փոխորժեքը ՝առավոտյան 1 ռուբլին փոխանակվում էր 5,50 դրամով:  Կես ժամվա մեջ ռուբլու գինը 4 տոկոսվ իջավ՝ 1 դոլարի դիմաց մոսկովյան փոխանակման կետերը   85 ռուբլի են վճարում, այն դեպքում երբ առավոտյան 82 ռուբլի էր:

Կանխատեսվում է, որ անկումը դեռևս կշարունակվի ՝ լավատեսական գնահատականներով փոխարժեքը 1 դոլարի դիմաց մինչև տարվա կես հասնի  90 ռուբլու: Եթե Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից  կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնեն, անկումն ավելի մեծ կլինի: Արդեն հայտարարվել է, որ ՌԴ պետական բյուջերի ծախսերը պետք է առնվազն 10 տոկոսվ կրճատվեն, այսինքն կատարվելու է  սեկվեստոր:  Միաժամանակ չի բացառվում, որ դաշնային բյուջեի ծախսերի կրճատումը մինչև տարեվերջ ավելի կմեծանա, հատկապես եթե նավթի գների անկումը շարունակական  լինի:

Բնական է, որ բյուջերի օպտիմալացումը  և սեկվեստորը որոշակի նվազեցումներ կարձանագրեն մասնավորաբար շինարարության ոլորտում: Հայաստանից Ռուսաստան գնացող մեր հայրենակիցներից շատերը Ռուսաստանում ներգրավված են հիմնականում շինարարության ոլոտում, ինչը նշանակում է, որ նրանց կողմից տրանսֆերտների փոխանցման ծավալները կնվազեն: Այդ նվազումը անհամեմատ ավելի զգալի է լինելու դոլարային արտահայտությամբ:

Հայաստանի տնտեսության համար նման պայմաններում մնում է ապավինել կամ վարկային ռեսուսներին կամ էլ ներդրումներին: Սակյան այստեղ մենք ունենք շատ լուրջ խնդիր՝ հաշվի առնելով բարձր ռիսկայնությունը արտաքին վարկավորող կազմակերպություները կարող են բարձրացնել տոկոսադրույքները, երկրորդ՝ արտաքին պարտքի շեմն  արդեն հատում է ՀՆԱ-ի 50 տոկոսի շեմը և պետությունը  արդեն իսկ կանգնած է վարկերի տակ մնալու վտանգի առաջ:

Նման պայմաններում՝ վստահաբար կնվազեն  նաև ներդրումները: Ընդ որում, խոսքը թե արտաքին, թե ներքին ներդրողների մասին է: Բնական է, որ պոտենցիալ ներդրողներ կարող են հանդիսանալ հատկապես ռուսական ընկերությունները, որոնք հասկանալի պատճառներով 2016 թվականի պասիվ կլինեն: Ներքին ներդրումների հետ կապված ևս լուրջ հույսեր փայփայելը իրատեսական չէ. ներքին ներդրումնմերի համար ոչ  նպաստավոր  բիզնես միջավայր կա, ոչ էլ բավարար ռեսուրսներ:

Արտահանման առումով ևս, հաշվի առնելով այս տարվա  ցուցանիշները, սպասումները մեծ չեն:

Նման պայմաններում հարևան Իրանի հետ համագործակցության զարգացումը իսկապես  լուսարձակող միակ ճառագայթն է, որի հետքերով գնալն այս փուլում  միակ իրատեասկան ելքն է: Արևնմուտքի տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո Իրանը  նախկինում արևմտյան բանկերում սառեցված գումարները տնտեսություն  մտցնելու հնրավորություն է ստանում:  Տարբեր գնահտականներով խոսքը շուրջ  50 և ավելի միլիարդ դոլարի հասնող ծավալների մասին է: Համաշխարհային բանկն արդեն հայտարարել է, որ խրախուսում է Հայաստան-Իրան տնտեսկան համագործակցությունը: Իրանը կարող է դառնալ լուրջ մասնակից Հայաստանի էներգետիկ շուկայում՝ սա հնարավորություն է, որից Հայաստանը պետք է փորձի ամեն կերպ օգտվել: Բացի էներգետիկայից ,լուրջ հեռանկարներ կարող են բացվել նաև առևտրի, սպասարկումների, գյուղատնեսության,  տուրիզմի  և տեխնոլոգիաների ոլորտներում:  Հայկական կողմն, անշուշտ, կուզենար օգտվել  այդ շանսից: Խնդիրն այն է, թե ինչպես դրան կվերեբերվի Ռուսաստանը:  Գլոբալ առումով այս պահին Ռուսաստանը գտնվում է այնպիսի տնտեսական վիճակում, որ Հայաստանին որևէ կերպ աջակցելու հնարավորությունից զուրկ է և եթե Հայաստանը կարող է սեփական տնտեսության զարգացման  խնդիրը լուծել, ապա Ռուսաստանը պետք է դա միայն  ողջունի:  Հայաստանի իշխանություններից  թերևս պահանաջվում է  բացառիկ ճկունություն՝ բանակցությունները ի շահ մեզ վարելու և օպտիմալ արդյունք ստանալու համար:

 

Դավիթ Մանուկյան

 

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: