Իրանը չի խախտել միջազգային նորմերը. Զարիֆ

Jan 21, 2016 Comments Off on Իրանը չի խախտել միջազգային նորմերը. Զարիֆ

Իրանը կարծում է, որ չի խախտել միջազգային նորմերը՝ ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ հոկտեմբերին բալիստիկ հրթիռի փորձարկում անցկացնելով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը։

«Դա չի խախտում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը և նույնիսկ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը»,- հայտարարել է նա CNN-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ այդ բանաձևի շրջանակում Թեհրանը չպետք է անցկացնի հրթիռների փորձարկումներ, որոնք կարող են միջուկային մարտական լիցք կրել։ «Մենք նման բան չենք անում։ Մենք հաստատում ենք, որ երբեք չենք ցանկացել միջուկային զենք ունենալ»,- հավելել է նախարարը։

Զարիֆը նշել է, որ «ԱՄՆ-ը նայում է հրթիռներին, սակայն չի մտածում, որ միլիարդավոր դոլարներ է ծախսում մեր հարևաններին զինելու վրա»։ «Իրանն էլ չպետք է սահմանափակված լինի ինքնապաշտպանության միջոցներում»,- ընդգծել է նա։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: