WTI տեսակի նավթի արժեքն այսօր

Jan 21, 2016 Comments Off on WTI տեսակի նավթի արժեքն այսօր

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները շարունակել են նվազել: Այս մասին վկայում են աճուրդի տվյալները:

Նշվում է, որ Նյու Յորքի բորսայում WTI մակնիշի նավթի գներն ընկել են ավելի քան 5 տոկոսով` հասնելով մինչև 26.92 դոլար մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1.18 դոլարով` մեկ բարելի դիմաց հասնելով 27.58 դոլարի:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: