Դրամական պարգևներ`ավելորդ քաշից ազատվելու դիմաց

Jan 20, 2016 Comments Off on Դրամական պարգևներ`ավելորդ քաշից ազատվելու դիմաց

 Բնակիչների շրջանում առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով Կալիֆոռնիայի Լինվուդ քաղաքի իշխանություններն ամենամյա ծրագիր են նախաձեռնել:

Ինչպես հայտնում է  Oddity central-ը`  ծրագրի մասնակիցները բաժանվում են 4 հոգանոց թիմերի և 12 շաբաթ մրցումների են մասնակցում` տեսնելու, թե որ թիմն ամենից շատ քաշ կգցի: Այս տարի հաղթող թիմը  3500 դոլար պարգևավճար կստանա:

Հաղորդվում է, որ քաղաքի բնակիչների շրջանում ավելորդ քաշի խնդիր կա:  5 չափահասներից մեկը տառապում է ավելորդ քաշից: Քաղաքային իշխանությունները որոշել են գիրություն առաջացնող խմիչքների և արագ սննդի վաճառքն արգելելու փոխարեն բնակչության շրջանում խթանել առողջ ապրելակերպը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: