Ռուսաստանը պարտվեց

Jan 20, 2016 Comments Off on Ռուսաստանը պարտվեց

Ռուսաստանը երկրորդ տեղն է գրավել US News & World Report-ի միջազգային ասպարեզում ուժերի չափանիշների վարկանիշային աղյուսակում: Վարկանիշը ներկակայացվել է Դավոսի համաշխարհային ֆորումի ժամանակ:

Առավելագույն գնահատականը Մոսկվան ստացել է համաշխարհային քաղաքականության վրա ունեցած ազդեցության և ռազմական հզորության համար:

Առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ն, երրորդը` Չինաստանը: Առաջատարների հնգյակը եզրափակում են Գերմանիան ու Մեծ Բրիտանիան:

Երկրները գնահատվել են ըստ 9 չափանիշների` զբոսաշրջություն և արկածներ, պետությունների սոցիալական ապահովություն, մշակութային ազդեցություն, ձեռնարկատիրության պայմաններ, պատմական ժառանգություն, տնտեսության աճի տեմպ, բաց լինելը բիզնեսի համար, միջազգային ասպարեզում ուժը, կենսամակարդակը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: