Լավրովը և Քերին սկսել են այս տարում առաջին բանակցությունները

Jan 20, 2016 Comments Off on Լավրովը և Քերին սկսել են այս տարում առաջին բանակցությունները

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շվեյցարական Ցյուրիխում սկսել են այս տարում առաջին երկկողմ բանակցությունները:Այս մասին հայտնում է TASS-ը:

Նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտնել է, որ Լավրովն ու Քերին կքննարկեն նաև իրավիճակն Ուկրաինայում և այդ երկրի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը, Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը այդ երկրի հերթական միջուկային փորձարկման լույսի ներքո:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: