Բարձրագույն և հետբուհական կրթության մասին նոր օրենք է մշակվում

Jan 20, 2016 Comments Off on Բարձրագույն և հետբուհական կրթության մասին նոր օրենք է մշակվում

Հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ բարձրագույն և հետբուհական կրթության մասին նոր օրենք է մշակվում:

«Օրենքի նախագիծը պատրաստ է: Այսօր գործող օրենքն ընդունվել է շուրջ 10 տարի առաջ: Այս տարիների ընթացքում այնքան շատ է փոփոխվել, կարկատվել, որ անհրաժեշտ է առավել համապատասխան, նոր իրավական դաշտի ստեղծում, ինչն ապահովվելու է եվրոպական փորձագետների մասնակցությամբ` մշակելով իրատեսական օրենք-տեսլական: Այսինքն` օրենք, որը տալու է զարգացման հնարավորություն և ոչ թե փաստացի ֆիքսելու այսօրվա իրավիճակը»,- նշեշ է նախարարը:

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: