Ֆիննախի աշխատակիցների ամանորյա հանդեսի տոմսերի դիմաց վճարել է ՀՀ քաղաքացին

Jan 20, 2016 Comments Off on Ֆիննախի աշխատակիցների ամանորյա հանդեսի տոմսերի դիմաց վճարել է ՀՀ քաղաքացին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսել է իր աշխատակիցների ամանորյա հանդեսի տոմսերն անգամ պետբյուջեի հաշվին գնել:

Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերի 10-ին «ԵՀՀԿ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով ֆիննախը գնել է 999 հատ ամանորյա հանդեսի տոմս` հատը 1 հազար դրամով: Իհարկե, գումարն այդքան մեծ չէ, բայց խնդիրն այն է, որ հարկատուները պարտավոր չեն վճարել նախարարության աշխատակիցների ամանորյա հանդեսի տոմսերի համար: Բոլորին հայտնի է, որ մեկ միլիոն դրամը նույն ֆինանսների նախարարության նույնիսկ միջին աշխատակիցների համար ընդամենը մեկ «ընդմիջման» գումար է: Եթե այդքան շատ էին ցանկանում իրենց աշխատակիցների երեխաների համար տոմսեր գնել, ապա կարող էին իրենց միջոցների հաշվին դա անել: Հակառակ դեպքում ֆիննախը պարտավոր էր Հայաստանի ողջ բնակչությանը մեկական տոմսով ապահովել, քանի որ այդ գերատեսչությունը ողջ պետությանն է եւ ոչ թե միայն այնտեղ աշխատողներինը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: