Զինված խմբի անդամների մի մասն իմացել է, որ ԱԱԾ-ն հետեւում է իրենց

Jan 20, 2016 Comments Off on Զինված խմբի անդամների մի մասն իմացել է, որ ԱԱԾ-ն հետեւում է իրենց

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերին ՀՀ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի անդամների մի մասը, պարզվում է, իմացել է, որ իրավապահները հետեւում են իրենց գործունեությանը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ձերբակալությունից շաբաթներ առաջ խմբի անդամները Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի անտառներում «զորավարժություններ» են անցկացրել. սովորել են զենքի հետ վարվեցողության կանոնները:

Այդ օրերին ԱԱԾ-ի աշխատակիցներն արդեն սկսել են այցելել խմբի անդամների հարազատներին եւ նրանց մասին հարցուփորձ են արել: Այդ հանգամանքը խմբի անդամների մոտ տարակուսանք է առաջացրել, քանի որ նրանք իմացել են, որ իրենք պատրաստվում են Լեռնային Ղարաբաղ գնալու համար, հետեւաբար, անհասկանալի է եղել, թե ինչու է ԱԱԾ-ն սկսել իրենցով հետաքրքրվել: Ազատամարտիկներից մի քանիսը խմբի ղեկավար Արթուր Վարդանյանից հետաքրքրվել են, թե ինչու է ԱԱԾ-ն իրենցով հետաքրքրվում, ինչին նա պատասխանել է, թե մտահոգվելու առիթ չկա, եթե հարկ լինի՝ իրավաբան  կարող են հրավիրել: Բայց կյանքը ցույց տվեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք Վարդանյանի հետ զրուցելու առիթ են ունեցել, կալանավորվեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: