Հայաստանի (Մ17) հավաքականը պարտվեց

Jan 19, 2016 Comments Off on Հայաստանի (Մ17) հավաքականը պարտվեց

Բելառուսում ընթացող «Զարգացման գավաթ-2016» 12-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 2-րդ տուրի հանդիպումն անցկացրեց:

Հայաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները գոլազուրկ նվազագույն հաշվով պարտվեցին Իսրայելի տարիքակից ընտրանուն: Միակ գոլը խփվել է մրցավարի ավելացրած ժամանակում:

Նշենք, որ Հայաստանի (Մ17) հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի վաղը՝ հունվարի 20-ին՝ մրցելով Լիտվայի ընտրանու հետ:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: