Մանրամասներ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի բնակարանի գողության դեպքից

Jan 19, 2016 Comments Off on Մանրամասներ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի բնակարանի գողության դեպքից

«Ժողովուրդ»–ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի բնակարանի գողության դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Վարկածներից մեկով մարզպետի տուն մուտք գործած անձը կամ անձինք նրա մտերիմ շրջապատից են, կամ էլ նրանցից մեկի պատվերով է։ Բանն այն է, որ գողերը ոչ միայն տեղեկացված են եղել Հովիկ Աբովյանի և նրա ընտանիքի անդամների մի քանի ժամով տանից բացակայելու մասին, այլ նաև իմացել են, թե մարզպետի թանկարժեք իրերը որտեղ են պահված։

Մարզպետի մտերիմ շրջապատից մեզ տեղեկություններ հասան, որ Հովիկ Աբովյանին այս օրերին մտահոգում է մեկ հարց՝ եթե հանցագործների բնակարան մուտք գործելու պահին իր կինն ու դուստրը տանը լինեին, ապա ամեն ինչ կարող էր ավելի վատ ընթացք ստանալ»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

 

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: