G20-ի գագաթնաժողովի գլխավոր թեման

Jan 19, 2016 Comments Off on G20-ի գագաթնաժողովի գլխավոր թեման

Ինովացիոն, կենսունակ, կապակցված ու հանդուրժողական տնտեսության ապահովումը կդառնա G20-ի գագաթնաժողովի հիմնական թեման։ Գագաթնաժողովը կանցկացվի 2016 թվականին, Չինաստանում՝ Sputnik գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Չինաստանի դեսպան Լի Հուեյը։

«Այս տարի G20-ի գագաթնաժողովը կանցկացվի Չինաստանում, ինչը ցույց է տալիս ոչ միայն միջազգային հանրության բարձր վստահությունը Չինաստանի հանդեպ, այլև Չինաստանի պատրաստակամությունը՝ իր ներդրումն անելու միջազգային հանրությունում։ Անթալիայում գագաթնաժողովի ժամանակ (Չինաստանի նախագահ) Սի Ցզինպինը հրավիրել էր մասնակից երկրների ղեկավարներին՝ հույսով, որ նրանք կհավաքվեն Չինաստանում՝ համատեղ քննարկելու սկզբունքային քաղաքական կուրսը՝ մեկ նավակում զարգացման փոխշահավետ համագործակցության հիման վրա, բացել համաշխարհային տնտեսական համագործակցության համար նոր իրավիճակ»,- հայտարարել է դեսպանը։

Նա նշել է, որ այսօր աշխարհում դիտվում է թույլ տնտեսական աճ, արտադրական ներուժի կրճատում, իսկ համաշխարհային առևտրի և ներդրումների ծավալները ընդհանուր առամբ գտնվում են ցածր մակարդակի վրա։

«Համաշխարհային տնտեսությունը նոր խթանների կոչ է անում։ Այն G20-ի երկրներից պահանջում է ուսումնասիրել իրավիճակը, ընդունել հստակ գործողություններ, խորացնել համագործակցությունը, համակարգել քաղաքականությունը և գործողությունները՝ համաշխահային տնտեսության խնդիրների լուծման համար»,- ասել է նա։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: