Հրդեհ է բռնկվել Ալավերդիի մանկապարտեզում

Jan 19, 2016 Comments Off on Հրդեհ է բռնկվել Ալավերդիի մանկապարտեզում

Նախօրեին ժամը 21.06-ին ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մանկապարտեզում: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.03-ին, մարվել՝ 23.03-ին:

Այրվել են 2-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող մանկապարտեզի տանիքի փայտյա կառուցատարրերը (25 քմ), 2-րդ հարկի առաստաղը (25 քմ), հատակը (5 քմ) և մասամբ 2 պատուհան:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: