Ֆրանսիայում մահացել է գրող Միշել Տուրնյեն

Jan 19, 2016 Comments Off on Ֆրանսիայում մահացել է գրող Միշել Տուրնյեն

Ֆրանսիայում 92 տարեկանում մահացել է գրող, ֆրանսիական գրականության դասական Միշել Տուրնյեն

Gazeta–ի փոխանցմամբ՝ Տուրնյեն ծնվել է 1924 թվականին, Փարիզում, լրագրող է աշխատել Radio France-ում եւ Europe 1-ում, Le Monde եւ Le Figaro թերթերում: Նա զբաղվել է գերմաներենից թարգմանություններով:

Իր առաջին վեպը («Ուրբաթ կամ խաղաղօվկիանոսյան եզրաշերտ») գրողը հրատարակել է 1967 թվականին: Երեք տարի անց արժանացել է պատվավոր Գոնկուրյան մրցանակի՝ մեկ այլ ստեղծագործության («Անտառի արքան») համար:

Նշվում է, որ Տուրնյեն մտերիմ էր Ժիլ Դելեզի, Ռոժե Նիմյեի եւ Պիեռ Բուլեզի հետ (վերջինս մահացել է մի քանի օր առաջ, 90 տարեկանում):

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: