Դեյր Էր Զոր անհնար է հումանիտար օգնություն հասցնել

Jan 19, 2016 Comments Off on Դեյր Էր Զոր անհնար է հումանիտար օգնություն հասցնել

Այս ամսվա ընթացքում երրորդ անգամ ՄԱԿ-ը հումանիտար օգնություն է հասցրել Սիրիայի Մադայա, Ֆուա և Քեֆրայա քաղաքները, սակայն շրջապատված մեկ այլ քաղաք հնարավոր չի եղել օգնություն հասցնել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը մեջբերում է ՄԱԿ-ի հումանիտար գործակալության տեղեկությունը, որի համաձայն՝ Դեյր Էր Զորի արևմտյան հատվածում մոտ 200 հազար մարդ շրջափակման մեջ է գտնվում:

«Բնակիչները շտապ հումանիտար օգնության կարիք ունեն, մասնավորապես՝ մթերքի և դեղորայքի»,- նշել է Հաքը:

ՄԱԿ-ը Սիրիայի իշխանությունների կողմից օդային ճանապարհով օգնություն հասցնելու թույլտվություն էր ստացել, սակայն «դաժան մարտերը և բախումները բնակավայրի մոտակայքում հնարավորություն չեն տվել իրականացնելու գործողությունը»:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: