Որքա՞ն է կշռում Սերժ Սարգսյանի մեկ գրամը

Jan 19, 2016 Comments Off on Որքա՞ն է կշռում Սերժ Սարգսյանի մեկ գրամը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի մեկ գրամն իր առաջին դրսեւորումն ունեցավ դեռեւս 2008 թվականին` նախագահական ընտրություններից անմիջապես հետո, երբ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կանչվեց նախագահի նստավայր եւ նախագահական ընտրություններում ժողովրդի՝ իրեն վստահած 20 տոկոս ձայնն առձեռն, քյաշ նվիրաբերեց Սարգսյանին, որի չընտրվելու համար էր ժողովուրդը քվե տվել օրինաց երկիր խոստացած թեկնածուին: Իսկ երկու օր հետո տեղի ունեցավ մարտի 1. Արթուրը երերացող հողն ամրացրեց իշխանության ոտքերի տակ՝ վճռական ու անխնա գործելու համար: Թեպետ այդ մեկ գրամի ձեւավորումը երկբջիջ էր՝ գործող նախագահ Քոչարյանի գործուն մասնակցությամբ եւ անմիջական մաս կազմելով, սակայն նորընծա Սերժն ունեցավ ոտքերի առաջ շաղ տված ձայներն Արթուրի թեթեւ ձեռքով: Այսինքն, Սերժ Սարգսյանի առաջին երկբջիջ մեկ գրամն ուղղակի կշռեց մի ամբողջ Արթուր Բաղդասարյան` ԱԺ ընտրություններում 5 տոկոս նվեր ստացած եւ ՀՀԿ փոքրամասնության կարգավիճակ ձեռք բերած ՕԵԿ-ով հանդերձ… Եթե աչքաչափով հաշվենք, որ Սերժ Սարգսյանի քաշը մի 80 կգ կլինի` պլյուս-մինուս 5 կգ, դեռ որքան մի-մի գրամներ ունի վատնելու նման մեծ ու փոքր գործարքների հլի մեկ գրամ չխնայեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար, որը կշռեց մի ամբողջ ժողովուրդամար: Ինչպես, օրինակ, էլի մեկ գրամ չխնայեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար, որը կշռեց մի ամբողջ ժողովուրդ: Սա, ի դեպ, մեկ գրամի վերջին դրսեւորումն էր` առայժմ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: