Կոստանյանը Աղվան Հովսեփյանին զրկել է Շանթի Յուրայի գործը քննելու հնարավորությունից

Jan 19, 2016 Comments Off on Կոստանյանը Աղվան Հովսեփյանին զրկել է Շանթի Յուրայի գործը քննելու հնարավորությունից

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ գլխավոր դատախազի որոշմամբ Շանթի Յուրայի տան վրա ավազակային հարձակման գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Բանն այն է, որ այդ գործով մի շարք վիճահարույց հարցեր կան, հակասական տեղեկություններն ու տեսագրությունը ոչ միայն չեն տվել դրանց պատասխանը, այլեւ նոր հարցեր են ծնել, իսկ քանի որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը եւ Յուրան մտերիմ, այդ թվում՝ բիզնես հարաբերություններ ունեն, դատախազը, օգտվելով քննության վարույթը որոշելու իր բացառիկ լիազորությունից, այն ուղարկել է ՀՔԾ, որտեղ քննվում են միայն պաշտոնյաների կամ իրավապահների գործեր։ Սրանով Աղվան Հովսեփյանին զրկել է ընկերոջ տան գործը քննելու հնարավորությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: