Պատժամիջոցների չեղարկումը չի ազդի նավթի գնի վրա. դեսպան

Jan 18, 2016 Comments Off on Պատժամիջոցների չեղարկումը չի ազդի նավթի գնի վրա. դեսպան

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը չի ազդի նավթի գնի վրա։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին.
«Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը զգալի ազդեցություն է ունենում նավթի արժեքի նվազման վրա։ Նավթի գները մինչ այժմ հիմնականում կրճատվել են այլ գործոնների ազդեցության ներքո։ Իրանը նույնպես վնասներ է կրում նավթի գնի կրճատումից, և սահմանափակումների վերացմամբ Իրանի մուտքը նավթային շուկա լինելու է աստիճանական ու հաշվենկատ»։

Դեսպանն ընդգծել է, որ Իրանը շահագրգռված է Ռուսաստանի հետ տնտեսական ու բանկային համագործակցության ուժեղացմամբ և համատեղ հաշվեհամարաներ բացելով ու համատեղ բանկերի ստեղծմամբ ռուբլով ու ռիալով փոխադարձ հաշիվներ վարելու համար։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: