Թուրքիան ռազմաբազա կստեղծի Սոմալիում

Jan 18, 2016 Comments Off on Թուրքիան ռազմաբազա կստեղծի Սոմալիում

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան ռազմաբազա է ստեղծում Ադենի ծոցում՝ Սոմալիի տարածքում։ Թուրքիան արդեն երկար տարիներ օգնում է Սոմալիին, և տվյալ օգնությունը ռազմական համագործակցության ոլորտում շարունակվելու է։

ՄԱԿ-ի պլանի համաձայն՝ Սոմալիում Թուրքիայի կողմից ստեղծվելիք ռազմական-ուսումնական ճամբարում ուսուցում է ստանալու 10.500 սոմալեցի զինվոր։ 200 թուրք զինծառայողների լիազորվել է Սոմալիում անցկացնել ռազմական վարժանքներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան ռազմաբազա է ստեղծելու Քաթարում։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: