«Ոսկե էջ» հարևան Իրանի պատմության համար

Jan 19, 2016 Comments Off on «Ոսկե էջ» հարևան Իրանի պատմության համար

Հունվարի 16-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարելի է համաշխարհային նշանակության համարել:

Այդ օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին: Նրանք ելույթ ունեցան այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն հանդես եկավ անցած տարվա հուլիսին Իրանի կողմից միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցով: Ամանոն հաստատեց, որ Թեհրանի գործողությունները թույլ են տալիս չեղարկել պատժամիջոցները:

Իրանի և վեց գերտերությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև պատմական համաձայնագիրը ստորագրվել էր 2015 թվականի հուլիսի 14-ին` Վիեննայում: Ըստ համաձայնագրի՝ Իրանը պարտավորվել է չստեղծել միջուկային զենք և միջուկային օբյեկտներն օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով: Բացի այդ, Թեհրանը պարտավորվել է նաև 25 տարով ուրանի հարստացման իր ողջ ծրագիրն իրականացնել միջազգային վերահսկողության տակ:

Այսպիսով, ԱՄՆ-ը ու Եվրամիությունը հանեցին Իրանի դեմ պատժամիջոցները: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ խոսքը միայն այն պատժամիջոցների մասին է, որոնք ներդրվել էին իրանական ատոմային ծրագիրը խափանելու ԱՄՆ մտադրությամբ։ ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մողերինին ընդգծել է, թե հանվելու են ոչ միայն ԵՄ, այլև անդամ պետությունների ներդրած պատժամիջոցները։

Ընթացիկ տարվա հուլիսին Իրանն ու միջազգային միջնորդների վեցնյակը հայտարարել էր, թե հասել են պատմական համաձայնության իրանական ատոմային ծրագրի կարգավորման ուղղությամբ։ Բարդագույն բանակցություններն ավարտվել էին գործողությունների համատեղ ծրագրով, որի կատարման դեպքում հանվում էին ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ կողմից ներդրված պատժամիջոցները։

2013-ին Իրանում Հասան Ռոհանիի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո  ԱՄՆ-ի և Իսլամական Հանրապետության հարաբերություններն ավելի կառուցողական են դարձել, դրանց հետագա բարելավումը կախված է Թեհրանից, հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան: «Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք մենք որևէ կառուցողական երկխոսություն չունեինք: Ռոհանիի՝ իշխանության գալուց հետո շատ բան փոխվեց»,- լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն իրականություն դարձավ իրանցի ժողովրդի և փորձառու դիվանագետների աջակցության շնորհիվ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. «Միջուկային գործարքն իրականություն դարձավ երկրի ժողովրդի և իրանցի փորձառու և պրոֆեսիոնալ դիվանագետների աջակցության շնորհիվ»: Ռոհանիի խոսքով, համաձայնագրի իրականացման մեկնարկն ու պատժամիջոցների վերացումը լայն հնարավորություններ են բացում Իրանի տնտեսության համար. «Մենք նոր ներդրումներ կուղղենք երկրի տնտեսություն, և դա կփոխի տնտեսության պատկերը: Մեր երկրի ապագան ազատվեց պատժամիջոցների տեսքով խոչընդոտներից»:

Ռոհանին գերտերությունների հետ միջուկային համաձայնագրի իրականացումը «ոսկե էջ» է անվանել երկրի պատմության համար։ Նա հույս է հայտնել, որ երկրի ապագա տնտեսությունն ավելի քիչ կախված կլինի նավթից. «Միջուկային համաձայնագիրը հնարավորություն է, որը մենք պետք է օգտագործենք երկրի զարգացման, ազգի բարեկեցությունը բարելավելու, տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն ստեղծելու համար»:

Իրանը պատրաստ է ավելացնել նավթի արտահանման ծավալները, այս մասին հունվարի 17-ին հայտարարել է Իրանի նավթային արդյունաբերության փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինին. «Հաշվի առնելով համաշխարհային շուկայի պայմանները՝ Իրանը պատրաստ է օրական 500 հազար բարելով ավելացնել նավթի արտահանման ծավալները»:

Հետաքրքրական է, որ Սաուդյան բորսայի գլխավոր ինդիկատոր Tadawul All-Share Index-ը (TASI) նվազել է 300 կետով՝ հասնելով 5500 կետին։ Բորսայում սակարկվող բոլոր 167 ընկերությունների արժեթղթերի գինն ընկել է։ Սաուդյան Tadawul բորսան խոշորագույն առևտրային հարթակներից մեկն է արաբական երկրներում։ Այստեղ տեղի են ունենում արժեթղթերի, պարտատոմսերի, ֆոնդերի փայաբաժինների սակարկություններ։ Tadawul-ի կապիտալիզացիան կազմում է մոտ 31 մլրդ դոլար։ Նմանատիպ իրավիճակ է նաև հարևան Կատարում, որտեղ տարածաշրջանի մեծությամբ երկրորդ ֆոնդային հարթակն է գտնվում։ Սակարկությունների մեկնարկից մեկ ժամ անց հիմնական ինդեքսը նվազել է 5 տոկոսով՝ հասնելով 8800 կետի։

Իսկ ինդեքսների նվազման հիմնական պատճառը նավթի ծայրահեղ ցածր գներն են, ինչպես նաև Արևմուտքի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու հնարավոր հետևանքները։

Այսպես, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը փոխում է տարածաշրջանային ողջ քաղաքականության սլաքները: Սա նոր իրավիճակ է, նոր գաղափարների և հնարավորությունների

Մետաքսյա  Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: