Ոստիկանները Կիևյան կամրջի վրա ատրճանակ են հայտնաբերել

Jan 18, 2016 Comments Off on Ոստիկանները Կիևյան կամրջի վրա ատրճանակ են հայտնաբերել

Հունվարի 16-ին՝ ժամը 12։55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջի մոտ՝ թունելում, զենք է թողել: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խումբը թունելի մուտքի աջ հատվածում հայտնաբերել է «Ամադեո Ռոսսի» տիպի ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: