Թբիլիսիում գրանցվել է խոզի գրիպից մահացության առաջին դեպքը

Jan 18, 2016 Comments Off on Թբիլիսիում գրանցվել է խոզի գրիպից մահացության առաջին դեպքը

Թբիլիսիում գրանցվել է այս տարվա ընթացքում խոզի գրիպից մահացության առաջին դեպքը, հայտնել են Վրաստանի հանրային առողջության և հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնից:

Կենտրոնի տվյալներով` վիրուսից մահացել է 39-ամյա տղամարդ, ով Թբիլիսի է տեղափոխվել Արևմտյան Վրաստանից:

Այնուամենայնիվ, մասնագետների համաձայն, համաճարակի սպառնալիք Վրաստանում դեռ չկա։

«Մենք հիվանդացության աճ ենք ակնկալում փետրվարին, սակայն ոչ այնքան, որ մոտենանք համաճարակի սահմանին»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ նշել են բժիշկները:

Մինչ օրս երկրում H1N1 վիրուսից մահացել է 39 մարդ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: