Քլինթոնը`Պուտինի հետ հարաբերությունների մասին

Jan 18, 2016 Comments Off on Քլինթոնը`Պուտինի հետ հարաբերությունների մասին

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները անվանել է հետաքրքիր և հարգալից: Այս մասին նա հայտարարել է դեբատների ժամանակ՝ հայտնում է Politico-ն:

«Պահեր են եղել, երբ մենք շատ կոշտ ենք շփվել իրար հետ»,- նշել է Քլինթոնը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնին անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես հետագայում աշխատել Պուտինի հետ:

2015թ. սեպտեմբերին Քլինթոնն ասել է, որ իր վրա տպավորություն է գործում ՌԴ նախագահի մեկ որակ: «Պուտինը շատ որակներ չունի, որոնցով ես հիանում եմ, բայց այն, որ նա կարող է կանգնել ու ասել՝ «Ես կլինեմ ձեր հաջորդ նախագահը», իր գրավչությունն ունի»,- կատակել է նա Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտում իր ելույթի ժամանակ:

Հուլիսի 4-ին Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է «շատ ավելի խելացի» գործի Ռուսաստանի նախագահի և նրա հավակնությունների հետ գործ ունենալիս: «Նա սովորական մարդ չէ… Բայց ես չեմ կարծում, որ որևէ այլընտրանք կա մշտական փոխգործակցությանը»,- ասել է Քլինթոնը: Հունիսի 13-ին Նյու Յորքում իր խոսքում Քլինթոնը խոստացել է ամերիկացիներին պաշտպանել «Ռուսաստանից, Հյուսիսային Կորեայից և Իրանից եկող ավանդական սպառնալիքներից»:

Անցած տարվա հունվարին Քլինթոնը նմանակել է Պուտինին: Երկու երկրներում ընտրությունների միջև տարբերությունը ցույց տալու համար նա առաջարկել է պատկերացնել Ռուսաստանի նախագահի ներքին երկխոսությունը: «Մի անգամ նա ասում է իրեն. «Վլադիմիր, դուք կուզենայի՞ք նորից նախագահ դառնալ», «Կարծում եմ՝ կուզենայի», «Ինչո՞ւ մենք պարզապես այդ մասին չհայտարարենք: Դմիտրիին կասենք, որ նա վարչապետ դառնա», «Հիանալի միտք է»»,- ասել է Քլինթոնը:

2014թ. հունիսին Պուտինը հայտարարել է, որ Քլինթոնը երբեք «չափազանց նրբագեղ չի եղել իր արտահայտություններում, բայց կնոջ հետ ավելի լավ է՝ չվիճել»:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: