ԱՄՆ-ն Թեհրանին կվճարի 1.7 մլրդ դոլարի պարտքը

Jan 18, 2016 Comments Off on ԱՄՆ-ն Թեհրանին կվճարի 1.7 մլրդ դոլարի պարտքը

ԱՄՆ-ն Թեհրանին կվճարի 1.7 մլրդ դոլարի պարտքը:

Լրատվամիջոցները մանրամասնում են, որ խոսքը Թեհրանին ունեցած 400 մլն դոլար պարտքի մասին է, որ սառեցվել էր 1981-ից: Այժմ դրան են գումարվել այս տարիների ընթացքում կուտակված տոկոսները, որոնք կազմում են լրացուցիչ 1.3 մլրդ դոլար, հաղորդում է France Presse-ը:

Նախօրեին կողմերը Հաագայում վերջնական համաձայնության էին եկել այս խնդրի շուրջ: Ժամանակին Իրանն այս գումարով ԱՄՆ-ից ռազմատեխնիկա պետք է գներ, սակայն հետագայում առքուվաճառքը վեր էր ածվել տասնամյակներ տևած դատավարության:

Այժմ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ խնդիրը լուծված է:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: