Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Jan 17, 2016 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Երեկ  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում` Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի բնակիչ, 29-ամյա Մհեր Հովսեփյանը Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, իր վարած «Mercedes» մակնիշի 34 TR 308 համարանիշի ավտոմքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթեզրի բետոնե սալիկին, այնուհետև բախվել կարմջի բետոնե սյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներից մեկին դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին` հրշեջ փրկարարներըր: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր ուղևորի ինքնությունը:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: