«Մուսալեռ» ռեստորանում սպանության գործով բիզնեսմենը ներկայացավ ոստիկանություն

Jan 16, 2016 Comments Off on «Մուսալեռ» ռեստորանում սպանության գործով բիզնեսմենը ներկայացավ ոստիկանություն

SHAMSNYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և Վաղարշապատի քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի ոստիկանություն է մեղայականով ներկայացել բիզնեսմեն 42-ամյա Խորեն Խաչիկյանը : Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանային համալիրում երիտասարդի սպանության և Տարոնիկի գյուղապետին հրազենային վնասվածք պատճառելու փաստով հարուցված քրեական գործում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի աշխատակիցները, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ժամերի ընթացքում պարզել էին հունվարի 6-ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանային համալիրում կատարված սպանությունը: Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության և քննչական բաժնի կողմից որոնվում էր Էջմիածին քաղաքի Վ. Մամիկոնյան 34 տան բնակիչ, նախկինում դատված 32-ամյա Արթուր Անատոլիի Բաբայանը: Վերջինս կասկածվում էր Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Տիգրանի Կարապետյանին սպանելու մեջ, ինչպես նաև Տարոնիկի գյուղապետ, 35-ամյա Արմեն Արարատի Խլղաթյանին հրազենով վնասվածք պատճառելու մեջ:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: