Տղան մեռնում է բանտում, դուստրը տառապում է քաղցկեցից. Ո՞ւր է նայում նախարարը/տեսանյութ/

Jan 17, 2016 Comments Off on Տղան մեռնում է բանտում, դուստրը տառապում է քաղցկեցից. Ո՞ւր է նայում նախարարը/տեսանյութ/

Բազմազավակ մայր Գայանե Նասոյանն արդեն բավականին ժամանակ փորձում է հանդիպել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: Գայանե Նասոյանը բազմաթիվ բողոքներ ունի: Նրա` 6 տարի 6 ամիս պատժաչափով դատապարտված տղան այլևս չի դիմանում քրեակատարողական հիմնարկի անբարենպաստ պայմաններին:

Գայանե Նասոյանը փաստում է, որ որդին չի կարողանում օգտվել սննդից, քանի որ այն պատրաստվում է հին մթերքներից և առաջին հայացքից էլ  զզվել է.«Տղաս լուրջ խնդիրներ ունի` լեղապարկի, լյարդի հետ, ոտքերը ուռում են: Նա հոգեկան խանգարում էր ստացել դեռևս ժամկետային զինծառայության ընթացքում: Մարտինին հարվածել էր հրամանատարը ու տղաս գլխի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Նա բուժվել է «Աղի հանք»-ի հոգեբուժարանում: Հետո էլ դատապարտվեց միասեռականին ծեծելու համար»,-Հայելի.am-ի թղթակցի հետ կիսվեց Գայանե Նասոյանը:

Գայանե Նասոյանը ապրում է սոցիալական անբարենպաստ պայմաններում: Ընդամենը 80 հազար դրամ աշխատավարձով նա չի կարողանում ապահովել ընտանիքը.«Ես չգիտեմ այդ 80 հազարով ոնց ապրեմ: 55 հազար դրամ տան վարձ եմ տալիս, իսկ մնացածը լույսի վարձ եմ վճարում: Հնարավորություն չունեմ գնալ` տղայիս տեսնելու: Ցավը ուտում է ինձ: Պատրաստ եմ այս երկրից գնամ, բայց թող բաց թողնեն տղայիս: Ուռուցքով հիվանդ աղջիկս 3 հազար դրամով աշխատում է` երեք անգամ ուշաթափվել է գործի տեղը: Ոչ դեղ են տալիս ու ոչ սնունդ, որ ապրենք: Անգամ պետական օգնություն չենք ստանում»,-նշեց Գայանե Նասոյանը:

Գայանե Նասոյանը գտնում է, որ Արդարադատության երիտասարդ նախարարը անելու շատ բան ունի, բայց չպետք է հրաժարվի իր նման բողոքողների հետ հանդիպումից.«Անհասանելի է, չի լինում հետը հանդիպել ու այդպես ուր ենք հասնելու: մենք էլ մարդ ենք ու միս ու արյունից ենք կազմված»,-ընդգծեց Գայանե Նասոյանը:

Նշենք, որ Գայանե Նասոյանը 4 երեխաների միայնակ մայր է: Նրա 28 ամյա դուստրը տառապում է կրծքագեղձի քաղցկեղով: Ավագ որդին դատապարտյալ է, մյուս որդին սովորում է ռազմական վարժարանում:

Լուսինե Ղազարյան
Մանրամասները` տեսանյութում

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: