Ողբերգական դեպք Երևանում

Jan 16, 2016 Comments Off on Ողբերգական դեպք Երևանում

Այսօր` հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 21:40-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հասմիկի փողոցի 7/1 հասցեում գտնվող ավտոտնակում անօգնական քաղաքացի կա և ավտոտանկի դուռը բացելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 7 հրշեջ-փրակարական ջոկատի աշխատակիցները ավտոտնակի պատուհանից մտնելով ներս` հայտնաբերել են մահացած տղամադրու դի: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալեն Կարապետյանի գլխավորությամբ:

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: