Քանի պորտֆել և ինչ ոլորտներ են բաժին հասնելու ՀՅԴ-ին. «Հրապարակ»

Jan 16, 2016 Comments Off on Քանի պորտֆել և ինչ ոլորտներ են բաժին հասնելու ՀՅԴ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի դեռևս մշուշոտ հեռանկարին, քաղաքական կուլիսներում ամենաբուռն քննարկվող թեմաներից մեկը դա է։ Մանավանդ այն հարցը, թե քանի պորտֆել և ինչ ոլորտներ են բաժին հասնելու ՀՅԴ-ին։ Պորտֆելների համար պայքարի առաջին գծում է գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը, որի որդին վարչապետի 7 խորհրդականներից մեկն է։

Մեր տեղեկություններով, նա ջերմ հարաբերություններ ունի և Սերժ Սարգսյանի, և Հովիկ Աբրահամյանի հետ, ուստիև վառ հույսեր՝ պորտֆել ստանալու։ Դավիթ Լոքյանը երեկ չցանկացավ պատասխանել կոալիցիոն կառավարությունում իր ներկայացված լինելու հարցին․ «Դրանք միայն խոսակցությունների մակարդակում են»։ «Երկրին այս պարագայում, իհարկե, պետք է կոալիցիա, ամբողջ աշխարհը լուրջ պրոբլեմների մեջ է, բնականաբար՝ նաև մեր երկիրը, և համախմբվելն ու կարողանալ ուժերը միացնել՝ դա շատ կարևոր բան է»,- ասաց Լոքյանը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: