Նոր պաշտոն Գորիկ Հակոբյանի համար. «ՉԻ»

Jan 16, 2016 Comments Off on Նոր պաշտոն Գորիկ Հակոբյանի համար. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, փետրվարի 16-ին լրանում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Եվ չնայած նրան, որ ընդամենը հաշված օրեր են մնացել Հակոբյանի՝ աշխատանքից հեռանալուն, այնուամենայնիվ, այս պահին դեռևս անուններ չեն շրջանառվում: Դեռևս հստակ չէ, թե ում է պատրաստվում հանձնել ԱԱԾ պետի պաշտոնը Սերժ Սարգսյանը:

Իսկ թե աշխատանքային ինչ ճակատագիր է սպասվում կյանքի մեծ մասը ԱԱԾ-ում անցկացրած Գորիկ Հակոբյանին՝ խոստացել էինք ներկայացնել ընթերցողներին:
«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԱԾ նոր պետի նշանակումից հետո Սերժ Սարգսյանի հրամանով ԱԱԾ-ում նոր հաստիք կստեղծվի՝ նախագահի ներկայացուցիչը ԱԱԾ-ում պայմանական անվանումով: Հենց այս պաշտոնին էլ կնշանակվի Գորիկ Հակոբյանը, որովհետև նրան այս համակարգից դուրս որևէ մեկը չի էլ պատկերացնում:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: