Նավթի համաշխարհային գները նորից նվազել են

Jan 15, 2016 Comments Off on Նավթի համաշխարհային գները նորից նվազել են

 Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,68 տոկոսով՝ հասնելով 30,51 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,86 տոկոսով՝ հասնելով 30,62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: