Իտալիան արգելափակում է Թուրքիային 3 մլրդ եվրոյի հատկացումը

Jan 15, 2016 Comments Off on Իտալիան արգելափակում է Թուրքիային 3 մլրդ եվրոյի հատկացումը

 Իտալիան արգելափակում է Եվրամիության կողմից Թուրքիային 3 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու ծրագրի իրագործումը, որի դիմաց Անկարան պետք է օժանդակի Մերձավոր Արեւելքի երկրներից Եվրոպա գաղթականների ներհոսքի դեմ պայքարելուն:

Այդ մասին,  Reuters գործակալությանը հայտնել են եվրոպական դիվանագիտական աղբյուրներ:

«ԵՄ-ի անդամ միայն մեկ երկիր է առաջվա պես դեմ Թուրքիային ֆինանսական միջոցներ հատկացնելուն: Ես չգիտեմ՝ ինչու է Իտալիան արգելափակում դա»,- գործակալությունը մեջբերել է իր աղբյուրներից մեկի խոսքը:

ԵՄ-ի երկրները նոյեմբերի 29-ի գագաթնաժողովում նախնական կարգով հավանություն են տվել Թուրքիային 3 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելուն, որը նախատեսված է «փախստականների հումանիտար կարիքների բավարարման համար»:

«Մենք պետք է շտապ կարգով լուծենք այդ խնդիրը, որպեսզի վստահության արժանի գործընկեր լինենք փախստականների ու ներգաղթյալների հոսքի դադարեցման շուրջ Անկարայի հետ բանակցություններում»,- գործակալությանը հայտարարել է եվրոպացի մի այլ դիվանագետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: