Ադրբեջանի կառավարությունը սառեցրել է հացի ու ալյուրի գինը

Jan 15, 2016 Comments Off on Ադրբեջանի կառավարությունը սառեցրել է հացի ու ալյուրի գինը

Ադրբեջանում ազգային արժույթի՝ մանաթի անկման ֆոնին սառեցվել են հացի և ալյուրի գները:

Երկրի էկոնոմիկայի նախարարության հրապարակած հաղորդագրությունում նշվում են այն գները, որոնք կառավարությունը հաստատել է հացի և ալյուրի համար: 50 կգ-ոց ալյուրի պարկի արժեքն այժմ չի կարող գերազանցել մոտ 15 դոլարը, իսկ 0.5 կգ հացինը` մոտ 19 ցենտը փոխանցում է BBC-ն։

«Նշված գներից թանկ գներով հաց և ալյուր առաջարկող անձանց հանդեպ կկիրառվեն ամենախիստ միջոցները»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Գների սառեցման մասին հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

Դեկտեմբերի վերջին Ադրբեջանում առևտրային ցանցերը սկսել էին սահմանափակել արտասահմանյան ապրանքների վաճառքը` մանաթի կտրուկ արժեզրկումից հետո։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: