Ինչ հիվանդություն է ի հայտ եկել. «Իրավունք»

Jan 15, 2016 Comments Off on Ինչ հիվանդություն է ի հայտ եկել. «Իրավունք»

ՀՀ նախկին նախագահ ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու օր առաջ արդեն իսկ մեկնել է ԱՄՆ՝ բուժման նպատակով, ինչի վերաբերյալ հունվարի 8-ին քննարկում էր ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Եվ թեպետ ՀԱԿԿ գրասենյակը փորձում է լռություն պահպանել հիվանդության պատճառի եւ իր առաջնորդի առողջական վիճակի մասին, բայց մեր տեղեկությունների համաձայն, Լ. Տեր-Պետրոսյանի մոտ ենթաստամոքսային գեղձի սրացման խնդիր է ի հայտ եկել:

Ի դեպ, հավելենք նաեւ, որ Լ. Տեր-Պետրոսյանի առողջական վիճակով պայմանավորված հետաձգվել է նրա որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի պսակադրությունը՝ Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ, որը որոշակի շրջանակների պնդմամբ՝ պետք է կայանար այս ամսվա վերջին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: