Ո՞ր դեպքում կարելի է անհանգստանալ. «Հրապարակ»

Jan 15, 2016 Comments Off on Ո՞ր դեպքում կարելի է անհանգստանալ. «Հրապարակ»

Խոզի գրիպ կոչվող համաճարակը մեզանում խուճապային տրամադրություններ է առաջացրել։ Փոխարենը մարդիկ լավ տեղեկացված չեն, թե որոնք են այն ախտանշանները, որոնց առկայության դեպքում պետք է անհանգստանալ։ Դրանք են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը, ջերմության բարձրացումը ՝ 38°C–ից բարձր, փորլուծությունն ու փսխումը։

Հատկապես պետք է ուշադիր լինել մանուկների ինքնազգացողության նկատմամբ՝ ժամանակին իջեցնել ջերմությունը, ոչ մի դեպքում չտալ ասպիրին և ասկոֆեն։ Իսկ հիվանդանոց տեղափոխել այն դեպքում, եթե երեխան դառնում է քնկոտ, չի կարողանում խմել կամ կուրծք ուտել, փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո, առկա են ցնցումներ, հաճախացած կամ դժվարացած շնչառություն, կապտուկ, գերգրգռված է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: