Ո՞վ է անհարկի խուճապ առաջացնում. թվաբանություն համաճարակի մասին

Jan 17, 2016 Comments Off on Ո՞վ է անհարկի խուճապ առաջացնում. թվաբանություն համաճարակի մասին

Թեպետ  առողջապահության նախարարությունն ու կոնկրետ նախարար  Արմեն Մուրադյանը շարունակում են  պնդել, որ երկրում համաճարակ չկա, սակայն կառավարության նիստում նախարարի կողմից առաջարկեց նախադպրոցական և

դպրոցական արձակուրդները երկարաձգել ևս մեկ շաբաթով:  Համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված և հաշվի առնելով, որ սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացված մարդկանց շուրջ 80 տոկոսը 0-18 տարական  երեխաներ են որոշվեց արձակուրդները երկարաձգել: Մինչ այդ Հայաստանում մեկ անգամ արդեն նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում դասերը հետաձգվել էին. հունվարի 11-ի փոխարեն ուսոումնական գործաընթացը հետաձգվել էր  հունվարի 18-ին: ՀՀ առողջապահության նախարարի առաջարկով, փաստորեն, ուսումնական պրոցեսը կվերականգնվի հունվարի 25-ին միայն, եթե իհարկե այդ ընթացքում իրավիճակը առավել բարվոք լինի:

Ինչ վերաբերում  է գրիպին. առողջապահության նախարարը  պնդում է, որ մեզ մոտ համաճարակ չկա, ուղղակի լրատվամիջոցները անհարկի խուճապ են առաջացնում, իսկ համաճարակ հայտարարելու իրական  հիմքեր ամենևին չկան: Ըստ նախարարի՝ համաճարակ հայտարարելու համար անհրաժեշտ է, որպեսզի հիվանդացաության ցուցանիշը տարեկան սեզոնային  միջին ցուցանիշից 5-6 անգամ բարձր լինի, իսկ մեզ նախորդ տարիների շեմային ցուցանիշից դեպքերի թիվը ընդամենը 1,5 անգամ է  ավել:  Ինչպես ասում եմ՝ մասնագիտական մոտացման  հարց է և հակադրվելն այս դեպքում լիովին անպտուղ գործ:

Անցնենք  փաստերին.  այս պահին հիվանդանոցներում գտնվում է 948 հիվանդ՝ սուր շնչառական ինֆեկցիաներով, 420 հիվանդ գտնվում է թոքաբորբերով, 114 հղի կին գտնվում է հսկողության ներքո: Այդ 420 հիվանդից 213-ը երեխաներ են, 38-ը թոքաբորբով հղի կանայք են, վերակենդանացման բաժիններում գտնվում է 92 հիվանդ: Երեխաների թիվը կազմում է 796՝ ընդհանուր հոսպիտալացման 80 տոկոսից ավելին: Հարյուրավոր հիվանդներ ապաքինված արդեն գտնվում են տանը: Ցավոք, արձանագրվել են նաև մահվան դեպքեր. մինչև տարվա սկիզբ՝ 3 դեպք, այս տարվա ընթացքում՝ 8 դեպք, որոնց մոտ գրանցվել է H1N1 հարուցիչը: Բոլոր մահվան դեպքերը եղել են վերակենդանացման բաժիններում՝ ուղեկցող հիվանդություններով կամ ուշ դիմելիության պայմաններում:  Սրանք այն տվյալներն  են, որնոնք հունվարի 14-ին նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է կառավարության նիստի ժամանակ:

Ըստ առողջապահության նախարարության պաշտանկան կայքի՝ հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Նույն օրվա տվյալներով հոսպիտալացված է 85 հղի, որից 20–ի մոտ` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում տվյալ օրը  բուժում էր ստանում 83 հիվանդ, որից 7-ը /նրանցից մեկը հղի է եղել/ միացված է եղել է արհեստական շնչառական սարքին:

Հունվարի 14-ի և հունվարի 9-ի տվյալների պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ 5 օրվա ընթացքում հոսպիտալացվածների թիվն աճել է 286-ով կամ շուրջ 43 տոկոսով:  Թոքաբորբով հիվանդների թիվը՝  219-ից հասել է 420-ի, այսինքն՝ ավելացել է համարյա կրկնակի: Ընդ որում թոքաբորբով հիվանդների կեսը երեխաներ են:  Թոքաբորբով ախտորոշված հղի կանանց թիվը ևս աճել է ՝ 20-ից հասնելով 38-ի: Վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների թիվը  ավելացել է 10-ով:  Հիմա հարց՝ արդյոք այս տվյալները վկայո՞ւմ են հիվանդության նահանջի մասին: Եվ արդյոք այսպիս տվյալների հրապարակումը նշանակում է ավելորդ խուճապ  առաջացնել հանրության մեջ:

Նախարարությունը պնդում է, որ չի կարելի զբաղվել ինքնաբուժմամաբ և անպայման, գրիպի առաջին իսկ ախտանաիշների ի հայտ գալու ժամանակ, պետք է  դիմել բժշկի, որովհետև մահվան բոլոր դեպքերի ժամանակ հիվանդները ուշ են դիմել և բացի գրիպից՝ ունեցել են այլ ուղեկցող հիվանդություններ: Ուղեկցող հիվանդություններ ունի ՀՀ ազգաբնակչության շատ մեծ հատվածը, հետևաբար խոցելիության շրջանակը շատ մեծ է: Այլ կերպ ասած՝ առողջական խնդիրներ ունեցող բոլոր մարդիկ այս կարգի հայտարարություններ լսելուց  վստահաբար  կարող են մատնվել խուճապի: Արձանագրենք սակայն, որ այս հայտարարության հեղինակը ոչ թե ԶԼՄ-ներն են, այլ նախարարությունը:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե հարևան շատ երկրներում վիճակն ավելի վատ է. նախ դա մեզ չի ապահովագրում և չի մխիրթարում, երկրորդ՝  հարևան երկրների ցուցանիշները վկայակոչելիս պետք է անպայման հաշվի առնել բնակչության թիվը: Օրինակ՝ որպեսզի Հայաստանի իրավիճակը համեմատելի դիտվի Ուկարինայի  հետ, որտեղ ևս զոհեր կան, ապա մահվան դեպքերը պետք է այնտեղ տասնապատիկ անգամ ավելի լինեն, քանի որ բնակչության թիվը առնվազն այդքանով մեծ է ՀՀ բնակչությունից:

 

Առողջության մաղթանքով՝ Դավիթ Մանուկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: